Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ադրբեջանցիները հնձել են Կիրանցի 5 հեկտար արտը, կովը հայտնվել է Ադրբեջանին հանձնված տարածքում

Ադրբեջանցիները հնձել են Կիրանցի 5 հեկտար արտը, կովը հայտնվել է Ադրբեջանին հանձնված տարածքում
14.08.2024 | 14:24

Սահմանազատման անվան տակ Կիրանցից Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո գյուղն անճանաչելիորեն փոխվել է, կարծես հերոսական արծվի թևերը կտրած լինեն։ Գյուղով ձգվող նոր ճանապարհը և նորակառույց դպրոցը հաշված մետրեր են հեռու նորահայտ սահմանից։ Կիրանցի բնակիչներից իմացա, որ ադրբեջանցիները հնձել են սահմանազատման անվան տակ Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո էլ Կիրանցին պատկանող մոտ 5 հեկտար ցորենի արտը։ Գյուղի ներքին մասից կով է հայտնվել Ադրբեջանին հանձնված տարածքում, որը ադրբեջանցիները վերադարձրել են։

Այս տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցի Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանին, սակայն վերջին շրջանում նրա բջջային հեռախոսահամարը մշտապես անհասանելի է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 8170

Մեկնաբանություններ